Իսրայելի իշխանությունները, հաջորդելով ԱՄՆ-ին, որոշել են դուրս գալ ՅՈՒՆԵՍԿՕ-ից: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրահանգել է ԱԳՆ-ին սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու նախապատրաստումները:
Նեթանյահուի խոսքով՝ Սպիտակ տան որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ «խիզախ և բարոյական» է: «Այդ կազմակերպությունը վերածվել է աբսուրդի թատրոնի, որը պատմության պահպանմամբ զբաղվելու փոխարեն խեղաթյուրում է», ասել է Նեթանյահուն: