Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սրվել են ղազախաղրղզական հարաբերությունները

Սրվել են ղազախաղրղզական հարաբերությունները
14.10.2017 | 07:11

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հարևան Ղազախստանի հետ սահմանային անցակետերում տիրող իրավիճակը «ամենաթողություն» է անվանել և համեմատել «շրջափակման» հետ: Ղրղզական լրատվամիջոցների փոխանցմամբ, սահմանակետերում ահռելի հերթեր են կուտակվել՝ ղազախստանցի սահմանապահների խստացված ստուգումների պատճառով:

Դեկտեմբերի 1-ին պաշտոնին հրաժեշտ տվող Աթամբաևը հանդիպումներ է անցկացրել երկրի քաղաքներում և ելույթ ունեցել Բատկենե քաղաքում: Իր ելույթի ռուսերեն հատվածում նա նշել է, թե երեք օր հետևել է ղազախա-ղրղզական սահմանակետերում տեղի ունեցող «ամենաթողությանը»՝ կարծիք հայտնելով, որ խախտվում են ԵԱՏՄ նորմերն ու համաձայնությունները:


Ղազախստանն ու Ղրղզստանը Հայաստանի և Բելառուսի հետ անդամակցում են Ռուսաստանի գլխավորած ԵԱՏՄ-ին: Ղազախստանի հետ սահմանին իրավիճակը կտրուկ սրվել է, երբ նախագահ Աթամբաևը հոկտեմբերի 7-ին հրապարակայնորեն Ղազախստանի իշխանություններին մեղադրել է Ղրղզստանի ներքին գործերին խառնվելու մեջ: «Երբ ինչ-որ մեկը ցանկանում է այրել հարևանի տունը, պետք է հասկանա նաև, որ քամին կարող է փոխել ուղղությունը և այրել սեփական տունը»,- հայտարարել է պաշտոնավարումն ավարտող Աթամբաևը՝ շարունակելով․ «Խաներին, սուլթաններին, նախագահներին երբեք չի հաջողվել գժտեցնել երկու եղբայրական ժողովուրդներին»:

Դիտվել է՝ 952

Մեկնաբանություններ