Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողան․ Անկարան ու Մոսկվան քննարկում են C-500-ների հնարավոր գործարքը

Էրդողան․ Անկարան ու Մոսկվան քննարկում են C-500-ների հնարավոր գործարքը
14.10.2017 | 07:32

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե Անկարան ու Մոսկվան քննարկում են C-500 զենիթահրթիռային համալիրների հնարավոր ձեռքբերման հարցը` ասել է Էրդողանը ՈՒկրաինա և Սերբիա այցերից վերադառնալիս: Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու Թուրքիան կկարողանան պայմանավորվել նաև С-400 զենիթահրթիռային համակարգերի համատեղ արտադրության շուրջ:


Պայմանագրի համաձայն՝ խոսքը առայժմ միայն C-400-ի գնման մասին է: Մի քանի օր առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե Անկարան կարող է հրաժարվել ռուսական թանկարժեք սպառազինություն ձեռք բերելուց, եթե Մոսկվան չհամաձայնի C-400 համալիրների համատեղ արտադրության շուրջ: Թուրքիայի արևմտյան դաշնակիցները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, խոր մտահոգություն էին հայտնել Ռուսաստանից C-400-ի գնման կապակցությամբ:

Դիտվել է՝ 1038

Մեկնաբանություններ