Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բելառուսը և Ադրբեջանը զարգացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը

Բելառուսը և Ադրբեջանը զարգացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը
14.10.2017 | 07:38

Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսն ու Ադրբեջանը զարգացնում են ռազմատեխնիկական համագործակցությունը:


«Մենք դա չենք թաքցնում որևէ մեկից: Մենք կփորձենք ջանքեր գործադրել, որ ձեր պաշտպանությունը հուսալի լինի: Ես գիտեմ, որ դուք խաղաղասեր ժողովուրդ եք, չնայած Ղարաբաղի խնդիրներին, այս հարցում բացարձակ խաղաղ դիրքորոշում ունեք: Մենք ոչ մի առիթ չունենք այս կամ այն պետությունների առաջ արդարանալու համար»,- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով` «Մենք մեր հարաբերությունները կառուցում ենք այնպես, ինչպես մեր ազգերը կարգադրում են մեզ` ի շահ իրենց բարեկեցության: Այս առումով, դուք կարող եք վստահել մեզ, դուք մեզ համար օտար չեք»:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Սոչիում հանդիպումներ է անցկացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է РИА Новости-ն:

«Իլհամ Ալիևի հետ Սոչիում մենք տարբեր ձևաչափերով մտքեր ենք փոխանակել: Մենք բավականին երկար ժամանակ խոսել ենք մեր հարաբերությունների մասին: Դուք կզարմանաք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, երեքով, կատակել ենք միմյանց վրա, քաղաքականության մեջ դա ընդունված է, այս կամ այն հարցերի լուծման ակնարկով»,- ասել է Լուկաշենկոն Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ:

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ