Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Շավարշ Քոչարյան. Նույնիսկ դիտորդի մասին խոսք չկա

Շավարշ Քոչարյան. Նույնիսկ դիտորդի մասին խոսք չկա
14.10.2017 | 07:41

Ադրբեջանը չի դիմել ԵԱՏՄ անդամակցության համար, երբ դիմի, մեր դիրքորոշումը շատ հստակ ու պարզ է լինելու` ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Նույնիսկ դիտորդ դառնալու համար կա պայմանագրի դրույթ, համաձայն որի՝ չի կարող դիտորդ դառնալ այն պետությունը, որը քայլ է ձեռնարկում ի վնաս որևէ անդամ պետության և ամբողջ կառույցի»,- նշեց նա:

ԱԳ փոխնախարարը նաև ընդգծեց, որ տնտեսական տեսանկյունից շրջափակումը գնահատվում է ոչ այլ ինչ, եթե ոչ ի վնաս քայլ՝ ուղղված տվյալ պետության դեմ: «Այդ տեսակետից նույնիսկ դիտորդի մասին խոսք չկա, ուր մնաց անդամակցության»,- եզրափակեց նա:

Դիտվել է՝ 1079

Մեկնաբանություններ