ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ԱՄՆ-ին և Թուրքիային կոչ է արել լուծում գտնել դաշինքի 2 առանցքային անդամների միջև հարաբերությունների ճգնաժամը հաղթահարելու համար։
«Ես ԱՄՆ-ին և Թուրքիային միայն կոչ եմ անում նստել ու լուծում գտնել, դաշինքի համար կարևոր է սերտ համագործակցությունը հատկապես այդ տարածաշրջանում` Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում մեր առանցքային դաշնակիցն է»,- ասել է Ստոլտենբերգը, փոխանցում է AFP-ն։