Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) գործադիր կոմիտեն միաձայն որոշել է կազմակերպության նախագահ Կիրսան Իլյումժինովի լիազորությունները փոխանցել նրա տեղակալին, հաղորդում է ՖԻԴԵ-ի թվիթերյան էջը:
ՖԻԴԵ-ի նախագահի պարտականությունները կկատարի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը: ՖԻԴԵ-ի 88-րդ կոնգրեսն Անթալիայում է: Կիրսան Իլյումժինովը ՖԻԴԵ-ն գլխավորում էր 1995-ից: