Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կրեմլ․ Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը կսրի Իրանի միջուկային խնդիրը

Կրեմլ․ Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը կսրի Իրանի միջուկային խնդիրը
14.10.2017 | 07:43

Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը կսրի Իրանի միջուկային խնդիրը, Թեհրանը կհետևի Վաշինգտոնի օրինակին, դա միանշանակ կվնասի անվտանգության և միջուկային զենքի չտարածման մթնոլորտին ամբողջ աշխարհում` ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Նման գործողությունները միանշանակ վնաս կպատճառեն կանխատեսելիության, կայունության և չտարածման մթնոլորտին ամբողջ աշխարհում։ Դա կարող է լրջորեն վատացնել Իրանի միջուկային խնդրի շուրջ իրավիճակը։ Մենք արդեն գիտենք Թեհրանի պատասխանը ՝ Թեհրանը նույնպես կլքի համաձայնագիրը։ Այդ պատճառով, անխոս, Ռուսաստանը կշարունակի հետևել դիրքորոշմանը, որը բազմիցս ձևակերպել է նախագահ Վլադիմիր Պուտինը, որն ուղղված է այդ խնդրի լուծման կարգը պահպանելուն, Իրանի միջուկային խնդրի լուծման կարգին և այն կարգին, որը թույլ կտա մեզ կանխել միջուկային զենքի տարածումը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը, եթե ԱՄՆ-ը դուրս գա համաձայնագրից։ «Ցանկացած պարագայում, իհարկե, ամերիկյան կողմից հնարավոր նման գործողությունները կունենան բավական բացասական հետևանքներ։ Դա ակնհայտ է»,- ավելացրել է նա։

Դիտվել է՝ 1043

Մեկնաբանություններ