Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բեռլինը կողմ է Իրանի միջուկային համաձայնագրի իրագործման շարունակմանը

Բեռլինը կողմ է Իրանի միջուկային համաձայնագրի իրագործման շարունակմանը
14.10.2017 | 07:45

Բեռլինում շարունակում են համարել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը կարևոր գործիք է Իսլամական Հանրապետության միջուկային զինման կանխարգելման համար` հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։

«Համաձայնությունը կարևոր գործիք է Իրանի միջուկային զինումը կանխելու համար, այդ պատճառով մենք հետագայում էլ հանդես կգանք դրա ամբողջական իրականացման կողմից»,- ասել է Զայբերտը։ Նրա գործընկեր Մարիա Ադեբարը` Գերմանիայի ԱԳՆ-ից, հավելել է, որ ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ Իրանի հետ համաձայնության վերաբերյալ և ներկայացրել է այդ հարցի վերաբերյալ Գերմանիայի դիրքորոշումը։ Ադեբարի խոսքով՝ նախարարները վերջին շաբաթների ընթացքում բավականին սերտ կապի մեջ են գտնվում այդ հարցի հետ կապված։

Դիտվել է՝ 1305

Մեկնաբանություններ