Իրանը պատրաստ է հրաժարվելու միջուկային գործարքի գործողությունների համապարփակ համընդհանուր պլանից, եթե դրանից դուրս գա ԱՄՆ-ը, ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին։ «Անկասկած, նման հնարավորություն կա։ Միջուկային համաձայնագիրը երկկողմ համաձայնագիր չէ, ամրագրված է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևով։ ԱՄՆ-ի կողմից գործողությունների համապարփակ համընդհանուր պլանը խախտելը կամ դրանից դուրս գալը վիրավորանք է առաջին հերթին ՄԱԿ-ի հասցեին»,- ասել է նա։
Ալի Լարիջանին քննադատել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականությունը. «ԱՄՆ-ը ձգտում է զենք վաճառել, և Մերձավոր Արևելքում ճգնաժամի շարունակությունն ընկալում է որպես վաճառքի ֆոն»,- ասել է իրանցի քաղաքական գործիչը։