Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վրաստանի խորհրդարանը շրջանցել է նախագահի վետոն

Վրաստանի խորհրդարանը շրջանցել է նախագահի վետոն
14.10.2017 | 07:50

Վրաստանի խորհրդարանն արտահերթ նիստում, չնայած նախագահի վետոյին, որը դրվել էր ընդունված նոր սահմանադրության վրա, կողմ է քվեարկել փաստաթղթին։ Քվեարկությանը չեն մասնակցել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները։ Այս շաբաթ ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վետո էր դրել ընդունված սահմանադրության վրա և ուղարկել խորհրդարանականներին պատճառաբանված ուղղումներ։ ՈՒղղումները վերաբերել են ընտրություններում հաղթած կուսակցությունների բոնուս ստանալուն, նախընտրական բլոկների ստեղծմանը, Սահմանադրական դատարանին, դավանանքի ազատությանը, 2020-ին խորհրդարանական ընտրությունների անցկացմանը և նախագահի ընտրության ընթացակարգին։


Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր սահմանադրությունը, որը վերափոխում է երկիրը խորհրդարանական հանրապետության։ Ընդդիմադիր պատգամավորներն անվանում են նոր հիմնական օրենքը «բռնապետական և կլանային», քանի որ չեղարկում է նախագահի ուղիղ ընտրությունները, քսենոֆոբիական, որովհետև բացառում է միասեռական ամուսնությունների օրինականացման հնարավորությունը։

Դիտվել է՝ 1198

Մեկնաբանություններ