ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 14-ին այցելել է Պետրոպավլովյան ամրոցի Նարիշկինի աշտարակ: Պետրոս Առաջինի ժամանակից սկիզբ առած ավանդույթի համաձայն՝ Նարիշկինի աշտարակից ամեն օր թնդանոթի համազարկով ազդարարվում է կեսօրը: Համազարկի իրավունք վերապահվում է նաև Սանկտ Պետերբուրգ այցելած պատվավոր հյուրերին:
Հոկտեմբերի 14-ին ավանդական թնդանոթային համազարկն իրականացրել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: