Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովում Եվրամիություն Թուրքիայի մուտքի գործընթացը կասեցնելու որոշում չի ընդունվի` ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Ես ասել եմ, որ մենք ցանկանում ենք քննարկել Թուրքիայում առկա իրավիճակը, այդ իսկ պատճառով խնդրել ենք Եվրահանձնաժողովին պատրաստել զեկույց: Իհարկե, մենք հիմա չենք ընդունի որոշում, բայց ես կցանկանայի լսել իմ գործընկերների կարծիքը, թե ինչ եզրակացություններ կարող ենք անել այս ամենից»,- ասել է նա:
Բեռլինի համար Անկարայի հետ հարաբերությունները վերանայելու պատճառ կանցլեր Մերկելը մատնանշել է թուրքական իշխանությունների կողմից զանգվածային ձերբակալությունները: «Կան բազմաթիվ փաստեր, որ մարդիկ մեր տեսանկյունից անարդար կերպով անազատության մեջ են, որովհետև նրանք ահով հետևում են երկրում քաղաքական զարգացումներին»,- հստակեցրել է Մերկելը: