Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արա Բաբլոյանը հանդիպել է Ալի Լարիջանիին

Արա Բաբլոյանը հանդիպել է Ալի Լարիջանիին
14.10.2017 | 21:59

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 14-ին հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաև խորհրդարանական համագործակցությունը:


Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանն Իրանի համար կայուն գործընկեր է: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները կարևորել են, որ պատգամավորական բարեկամական խմբերն ակտիվ աշխատում են. առաջիկայում կլինեն փոխայցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերին: Իրանի Մեջլիսի նախագահը նշել է, որ Հայաստանը կարևոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում:


Կողմերն անդրադարձել են քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի: Խորհրդարանների նախագահները փոխադարձաբար միմյանց հրավիրել են այցելել իրենց երկիր:

Դիտվել է՝ 1136

Մեկնաբանություններ