Սիրիան Թուրքիայից պահանջել է անհապաղ դուրս բերել զորքերը Իդլիբի նահանգից` հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի ԱԳՆ-ում իր աղբյուրները։ Սիրիան դատապարտում է Թուրքիայի բանակի ներխուժումը Իդլիբի նահանգ, որ կոպտորեն խախտում է երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքի նորմերը։
Այս ագրեսիան ոչ մի կապ չունի Աստանայի համաձայնագրերի հետ։ Թուրքիայի ներխուժումը «Ջաբհաթ ան Նուսրա»-ի գրոհայինների հետ վկայում է, որ Էրդողանի ռեժիմը սերտ կապեր ունի ահաբեկչական խմբավորումների հետ։ Թուրքական զորքերը մտել էին Սիրիայի Իդլիբի նահանգ «Աստանա 6»-ի շրջանակում դիտարկման կենտրոն ստեղծելու պատրվակով։