Թուրքիայի ղեկավարությունը դեմ է ԵԽԽՎ-ում ազգային պատվիրակությունների իրավունքները սահմանափակելու փորձերին` հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Իսմայիլ Քահրամանը ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը:
«Մենք դեմ ենք այսպես, թե այնպես ԵԽԽՎ-ում երկրների ներկայացուցիչների ձայնի իրավունքի սահմանափակմանը: Մեր խորհրդարանականները և ԱԳՆ ներկայացուցիչները սերտ կապերի մեջ են գտնվում: Մենք կհամաձայնեցնենք մեր ջանքերը ազգային և միջազգային օրակարգի հարցերով»,- ասել է նա: