Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թրամփը հանդիպել է ինքն իր հետ

Թրամփը հանդիպել է ինքն իր հետ
15.10.2017 | 11:23

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Վաշինգտոնում, հայտարարել է, որ հանդիպել է Վիրգինյան կղզիների նախագահի, այսինքն` ինքն իր հետ, հայտնում է CNN-ը: «Ես ասեմ ձեզ, ես մեկնեցի Տեխասից, Ֆլորիդայից, Լուիզիանայից և գնացի Պուերտո Ռիկո ու հանդիպեցի Վիրջինյան կղզիների նախագահի հետ»,- հայտարարել է Թրամփը Values Voter Summit համաժողովի ժամանակ: Այնուհետև հավելել է, որ «Վիրգինյան կղզիները և նրա նախագահն անհավանական մարդիկ են»: Վիրգինյան կղզիներն ԱՄՆ-ի կառավարման տակ են: Նախագահը նկատի է ունեցել նահանգապետ Քենեթ Մեպին: Թրամփի ելույթի պաշտոնական սղագրությունում նրա խոսքը փոխվել է «նահանգապետի»:


Դա Թրամփի առաջին «աշխարհագրական» վրիպակը չէ. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի աֆրիկյան երկրների առաջնորդների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը Նամիբիան երկու անգամ «Նամբիա» էր անվանել՝ նոր երկիր հորինելով։

Դիտվել է՝ 1199

Մեկնաբանություններ