Մադրիդը հայտարարել է, որ ինքնավար մարզի ճակատագրի վերաբերյալ որոշում ընդունելու հարցում երկակիությունն այլևս տեղ չունի: Իսպանիայի իշխանությունները խոստացել են միջոցներ ձեռնարկել Կատալոնիայի ղեկավարության դեմ, եթե տարածաշրջանի ղեկավարը չպատասխանի Իսպանիայի Նախարարների խորհրդի հարցին՝ հռչակվե՞լ է ինքնավար մարզի անկախությունը` հայտարարել է Իսպանիայի ՆԳ նախարար Խուան Իգնասիո Սոիդոն:
«Եթե Պուչդեմոնը երկիմաստ պատասխան տա Մարիանո Ռահոյի պահանջին՝ պարզաբանել, թե հոկտեմբերի 10-ին Կատալոնիայի Խորհրդարանը հայտարարե՞լ է Կատալոնիայի անկախությունը, թե՞ ոչ, դա կնշանակի, որ նա չի ուզում երկխոսել, և կառավարությունը ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել: Երկիմաստությունն արդեն տեղ չունի»,- ասել է Սոիդոն: