Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վաղը երեք շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, որը կարող է վնասել շենքերի տանիքներ

Վաղը երեք շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, որը կարող է վնասել շենքերի տանիքներ
16.10.2017 | 00:14

Հոկտեմբերի 16-ին Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում, որը կարող է վնասել ծառեր և շենքերի տանիքներ: «Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել զգուշություն և հնարավորինս քիչ գտնվել դրսում», - ասված է ԱԻՆ հաղորդագրությունում:

Նախարարությունից նաև փոխանցում են, որ վաղը շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 17-ի գիշերը Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 18-20-ը նույնքան կբարձրանա:

Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ