Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը հայտարարել են «Հազարամյակների մարտահրավեր»-ի միջոցներից Հայաստանում գիտության, արհեստագործության և ճարտարապետության դասավանդման համար 100 միլիոն դոլարի աջակցություն տրամադրելու նախաձեռնությանը սատար կանգնելու մասին: Էդ Ռոյսն ընդգծել է, որ «Հազարամյակների մարտահրավերներ»-ի կողմից իրականացվելիք ներդրումը կարող է մեծապես նպաստել Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների զարգացմանը՝ հաշվի առնելով վերը նշված ոլորտներում Հայաստանի հնարավորությունները:
Ադամ Շիֆը գտնում է, որ մինչ այդ «Հազարամյակների մարտահրավերներ»-ի կողմից Հայաստանին տրամադրված օգնությունը էականորեն նվազեցրել է գյուղական համայնքներում աղքատության մակարդակը՝ շեշտելով, որ կրթական ոլորտում նման ներդրում իրականացնելու նախաձեռնությունն ինքը ողջունում է: «Ինչո՞ւ չի կարող Հայաստանը Սիլիկոնյան հովտին նմանվել»,- նշել է Շիֆը: