Ղրղզստանի ԿԸՀ-ի տվյալներով` իշխող կուսակցության թեկնածու, գործող նախագահի աջակցությունը վայելող Սորոնբայ Ժենբեկովը ստանալով ընտրողների ձայների 50 տոկոսը, հաղթում է նախագահական ընտրություններում: Երկրորդը գործարար Օմուրբեկ Բաբանովն է: Առաջին 7 ժամերի տվյալներով, ընտրություններին արդեն իսկ մասնակցել էր ընտրողների 40 տոկոսը:
Նախագահի պաշտոնի համար պայքարում էր 11 թեկնածու: Առաջատար բոլոր երեք թեկնածուները վերջին 6 տարիներին եղել են վարչապետ: Բիշքեկում քվեարկելուց հետո Ժենբեկովը հայտարարեց, թե «իր ձայնը տվել է հանուն կայունության»՝ ընդգծելով, որ շարունակելու է նախագահի գործը: