Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությանն է դիմել` կնոջը` դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրելով իրեն սպանելու փորձի համար: Դերասանն ասել է, որ կինը ցանկանում է վերջնականապես տիրանալ իր ունեցվածքին: Mash թելեգրամ-ալիքի տվյալներով՝ վերջին մի քանի տարիներին Ջիգարխանյանը կնոջ անունով է գրանցել այն ամենը, ինչ իրեն է պատկանում:
Օրեր առաջ Ջիգարխանյանի կինը ինքն է ոստիկանություն դիմել՝ խնդրելով տուն վերադարձնել ամուսնուն, որը փախել էր տնից: Նրան հաջողվել էր գտնել Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, ուր դերասանին տեղափոխել էին ծանր վիճակում: Կնոջ հետ հանդիպել նա չէր ցանկացել: