Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թիլերսոնը չի բացառել Իրանի հարցով երկրորդ միջուկային համաձայնագրի ստորագրումը

Թիլերսոնը չի բացառել Իրանի հարցով երկրորդ միջուկային համաձայնագրի ստորագրումը
16.10.2017 | 09:06

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է Իրանի հարցով երկրորդ միջուկային համաձայնագիրը կնքել, խոստացել է համագործակցել Գործողությունների համատեղ համապարփակ պլանի գործընկերների հետ։

CNN-ին տված հարցազրույցում նա ասել է. «Նախագահը ցանկանում է, որպեսզի Իրանի հարցով ռազմավարությունը լինի ավելի համալիր։ Ես կարծում եմ, որ նախկին վարչակազմը տևական ժամանակ սխալ է գնահատել Իրանի հետ հարաբերություններն ու միջուկային ծրագրի խնդրի լուծումը»: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կուրսը հետևողական է, նա մտադիր է ոչնչացնել բազմաթիվ թերություններ, որ կան Գործողությունների համատեղ համապարփակ պլանում։

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ