Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մարգվելաշվիլի. Սաակաշվիլին իսկապես հաղթահարել է կոռուպցիան

Մարգվելաշվիլի. Սաակաշվիլին իսկապես հաղթահարել է կոռուպցիան
16.10.2017 | 09:07

Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլու նախագահության ժամանակ իսկապես փոփոխություններ են տեղի ունեցել` հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Դոժդ» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ «Ինչպես բոլոր քաղաքական գործիչների մոտ՝ կան պլյուսներ և մինուսներ։ Նա իսկապես հաղթահարել է կոռուպցիան, դա փաստ է։ Նա ստեղծել է պետական կառույցներ, որոնք արդյունավետորեն են աշխատել և աշխատում են մինչ օրս»,- ասել է նախագահը։ Մարգվելաշվիլու խոսքով՝ «դա տեղի է ունեցել քաղաքացիների, ԶԼՄ-ների իրավունքների խախտման հաշվին»։

«Դա նույնպես փաստ է։ Եվ, համապատասխանաբար, վրացի ժողովուրդն արձագանքել է այդ փաստերին։ Նրա կառավարությունը փոխել են մեր կառավարությամբ, «Վրացական երազանքով»»,-նշել է նա։

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ