ԱՄՆ-ը հորդորել է Իրաքի կենտրոնական իշխանությունների ու Քրդստանի զինված ուժերին խուսափել լրացուցիչ լարվածությունից: Վաշինգտոնի հայտարարությունը հաջորդել է իրաքյան ու քրդական զինված ուժերի միջև հրանոթային փոխհրաձգության տեղեկություններին, որին նախորդել էին քրդական վերահսկողության տակ գտնվող և նավթով հարուստ Քիրկուկ քաղաքի ուղղությամբ իրաքյան զորքերի գործողությունները:
Պենտագոնի հայտարարությունում նշված է, որ տարածաշրջանում բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից բխող սպառնալիքի դեմ:
Իր խոր մտահոգությունն է հայտնել նաև ԱՄՆ պետքարտուղարությունը: