Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թիլերսոն․ Թրամփը հակված է հյուսիսկորեական խնդիրը կարգավորել դիվանագիտական ճանապարհով

Թիլերսոն․ Թրամփը հակված է հյուսիսկորեական խնդիրը կարգավորել դիվանագիտական ճանապարհով
16.10.2017 | 13:59

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է հյուսիսկորեական խնդիրը կարգավորել դիվանագիտական ճանապարհով: «Այդպես կլինի, մինչ կընկնի առաջին ռումբը»,- CNN հեռուստաընկերությանն ասել է Թիլերսոնը:

Նրա խոսքով՝ Փհենյանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները և դիվանագիտական քայլերը հանգեցրել են նրան, որ հյուսիսկորեական միջուկային խնդրի նկատմամբ միջազգային հանրությունում աննախադեպ միասնություն է ձևավորվել: Թրամփը անցած ամիս հրապարակավ կոչ էր արել Թիլերսոնին իզուր ժամանակ չվատնել՝ բանակցելով Փհենյանի հետ:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ