Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, երկրների ղեկավարները դատապարտում են ահաբեկչությունը Սոմալիում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, երկրների ղեկավարները դատապարտում են ահաբեկչությունը Սոմալիում
16.10.2017 | 13:59

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և մի շարք պետությունների ղեկավարներ դատապարտել են Սոմալիում ունեցած ահաբեկչական գործողությունը, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել են առնվազն 276 հոգի, վիրավորվել՝ մոտ 300-ը:

Ըստ Սոմալիի կառավարության, հոկտեմբերի 14-ին մայրաքաղաք Մոգադիշուում պայթուցիկով լի բեռնատարի պայթյունի հետևում կանգնած են «Ալ-Քաիդա» և «Ալ-Շահաբ» ահաբեկչական խմբավորումները, թեև մինչ այս պահը որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել: Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կշարունակի աճել:

Դիտվել է՝ 523

Մեկնաբանություններ