48 տարեկանում մահացել է ռուս հանրահայտ դերասան Դմիտրի Մարյանովը` հայտնում է РЕН ТВ հեռուստաալիքը: Մարյանովի ինքնազգացողությունը վատացել է՝ ընկերները միանգամից տեղափոխել են հիվանդանոց, սակայն ճանապարհին դերասանը մահացել է: Պարզվում են մահվան պատճառները:
Դմիտրի Մարյանովը 1994-ից խաղում էր «Լենկոմ» թատրոնում: Դերասանը նաև համագործակցում էր «Քառյակ Ի»-ի հետ և նկարահանվել է «Ռադիո օր» ֆիլմում: