Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի գլխավորած պահպանողական ժողովրդական կուսակցությունն առաջատարն է Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) ընտրություններում։ Կուսակցությունը հավաքում է 31,4 տոկոս՝ քվեների հաշվարկից հետո` ըստ Ավստրիայի ՆԳՆ-ին:
Երկրորդ տեղում Ազատության կուսակցությունն է՝ Հայնց-Քրիստիան Շտրախեի գլխավորությամբ, 27,4 տոկոս։ Կանցլեր Քրիստիան Կերնի գլխավորած սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է 26,7 տոկոս քվե։
Վերջնական արդյունքները` հաշվի առնելով ավստրիացիների փոստով քվեարկված ձայները, ՆԳՆ-ն կներկայացնի առաջիկա օրերին: