«Բատկիվշչինա» խմբակցության նախագահ Յուլյա Տիմոշենկոն առաջադրվելու է ՈՒկրաինայի նախագահի ընտրություններում` ինչպես ինքն է ասել ուկրաինական NewsOne հեռուստաալիքի եթերում: Ըստ նրա՝ «Իրական ժողովրդավարական կուսակցությունները պետք է համագործակցեն իրար հետ»:
«Ես այլևս երբեք իմ ձայնը, իմ թիմի ձայնն ու ինձ հավատացող մարդկանց ձայնը որևէ մեկին չեմ վստահի: Ես առաջադրվելու եմ նախագահի պաշտոնի համար»,- ասել է Տիմոշենկոն: ՈՒկրաինայի նախագաի ընտրությունները նախատեսված են 2019-ի մարտի 31-ին: