Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ը մերժել է Թուրքիայի առաջարկը

ԱՄՆ-ը մերժել է Թուրքիայի առաջարկը
16.10.2017 | 14:04

ԱՄՆ-ը մերժել է թուրք-ամերիկյան վիզային ճգնաժամի կարգավորման համար ընդհանուր հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը` գրում է թուրքական «Ջումհուրիյեթի» թղթակիցը: Դույգու Գյուվենչը նշել է, որ մոտ օրերս Թուրքիա ժամանած պատրաստվող ամերիկյան պատվիրակությունն Անկարայում քննարկելու է ոչ թե թուրք-ամերիկյան դիվանագիտական ճգնաժամի հարցը, ինչպես ներկայացնում են թուրքական լրատվամիջոցները, այլ սիրիական հիմնախնդիրը։

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոնաթան Քոհենի գլխավորած պատվիրակությունը պետք է Անկարա ժամանի այս շաբաթ: Ամերիկյան կողմը մերժել է վիզային ճգնաժամի շուրջ բանակցելու առաջարկը: ԱՄՆ-ը նաև չի արձագանքել հարցի շուրջ ընդհանուր հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկին:

Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ