Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրաքի բանակը սկսել է քրդաբնակ Քիրկուկի գրոհը

Իրաքի բանակը սկսել է քրդաբնակ Քիրկուկի գրոհը
16.10.2017 | 14:05

Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող, թուրքմեններով և քրդերով բնակեցված Քիրկուկ շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է` հաղորդում է Reuters-ը: Քիրկուկը համարվում է Իրաքի ու Քրդստանի միջև վիճելի տարածք, Քիրկուկում, բացի քրդերից, բնակվում են նաև մեծ քանակությամբ թուրքմենական ցեղեր: Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հրամայել է քրդական փեշմերգայի ուժերին կրակ չբացել Իրաքի բանակի դեմ, սակայն անհրաժեշտության դեպքում պատասխանել իրենց դիրքերի ուղղությամբ բացված կրակին: Նախօրեին Իրաքի իշխանությունները մեղադրել են Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը Քիրկուկում ոչ պետական ուժերի և Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալների հետ համագործակցելու համար:


Իրաքի անվտանգության հարցով նախարարական խորհուրդը նշել է, որ դրանով Իրաքյան Քրդստանը պատերազմ է հայտարարում մյուս իրաքցիներին և մնացյալ ուժերին: Նախարարների խորհուրդը գլխավորող Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին տարածված հայտարարության մեջ շեշտել է, որ իրենք զգուշացրել են քրդական կողմին զերծ մնալ նման քայլերից։ Ըստ Աբադիի՝ պետական անվտանգության ապարատի մեջ չմտնող օտար ուժերի, այդ թվում` ՔԱԿ-ի հետ Քիրկուկում համագործակցելու փաստը կարելի է վտանգավոր սրում անվանել, և այդ մասին լռել չի կարելի: Խորհուրդը ընդգծել է, որ իրենք ցանկանում են խաղաղություն հաստատել երկրի բոլոր անկյուններում և պաշտպանել Իրաքի բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ քրդերին: Նախարարներն ավելացրել են, որ քրդերի հետ վիճելի տարածքները պետք է ղեկավարվեն դաշնային իշխանության կողմից ղեկավարվող տեղական ուժերի կողմից:

Դիտվել է՝ 764

Մեկնաբանություններ