Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանը Չինաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է

Հայաստանը Չինաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է
16.10.2017 | 14:06

Հայաստանը Չինաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, այդ պատճառով չինական կողմը ակտիվ արտաքին քաղաքական և տնտեսական կապեր է պահպանում Հայաստանի հետ` Չինաստանի արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է Չինաստանի ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Լիու Բինը: «Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը հաջորդած 25 տարիների ընթացքում մեր հարաբերություններն արդեն հասել են շատ բարձր մակարդակի: Առաջիկայում էլ չինական կողմը պատրաստ է տարբեր մակարդակներում պահպանել սերտ կապերը հայկական կողմի հետ: Մասնավորապես՝ ուժեղացնել հայկական կողմի հետ փոխգործակցությունը քաղաքական ասպարեզում, միջազգային հարթակներում, տնտեսական ոլորտում»,- ասաց Լիու Բինը: Նա հատուկ ուշադրություն հրավիրեց երկրների միջև առևտրի մասշտաբի և մակարդակի ավելացմանը:

«Ցավոք, ես չեմ եղել Հայաստանում, սակայն ընկերներիցս մեկը, ով այցելել էր Հայաստան, այնտեղից կոնյակ էր բերել: Փորձեցի և շատ հավանեցի: Հայաստանը, իհարկե, ունի սեփական արտադրության մթերքները, որոնք կարող են արտահանվել: Հետևաբար, կարծում եմ՝ անհրաժեշտ է ուժեղացնել երկկողմ փոխըմբռնումը և իրականացնել ավելի մեծ համագործակցություն»,- ընդգծեց նա:

Դիտվել է՝ 749

Մեկնաբանություններ