Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սրբադասման արարողություն է կատարել։ Սրբերի շարքն են դասվել 35 քրիստոնյա նահատակներ, նրանց թվում են 16-րդ դարում Մեքսիկայում մահացած 3 երեխաները։
Նրանք համարվում են առաջին քրիստոնյաները, որ մահացել են Նոր Աշխարհում իրենց հավատքի համար` հայտնում է Reuters-ը։ Սրբադասվածների շարքում են 30 բրազիլացի քրիստոնյաներ, որ նահատակվել են 17-րդ դարի սկզբին։ Սրբադասվել է նաև իսպանացի մի քահանա և իտալացի հոգևորական, որը մահկանացուն կնքել է 1739-ին։