ՕՊԵԿ-ի երկրները 2015-2016-ին նավթի գների անկման պատճառով կորցրել են մեկ տրիլիոն դոլարի արտահանման եկամուտ` ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մուհամադ Բարկինդոն, ելույթ ունենալով KOGS-2017 ամենամյա նավթագազային համաժողովում։
«Վերջին երկու տարում մենք տեսել ենք ոչ միայն ներդրումների անկում ոլորտում, այլև նավթից եկամուտների նվազում։ Ընդհանուր առմամբ ՕՊԵԿ-ի երկրներն այդ շրջանում կորցրել են ավելի քան 1 տրիլիոն դոլար»,-ասել է նա։