Կատալոնիայի իշխանությունները չեն կատարել Իսպանիայի կառավարության պահանջը անկախության հռչակագրի հստակեցման վերաբերյալ, ժեներալիտետին երկրորդ ծայրահեղ ժամկետ է հատկացվել՝ մինչև հինգշաբթի ժամը 10.00-ն` հայտարարել է Իսպանիայի փոխվարչապետ Սաենս դե Սանտամարիան:
«Կառավարությունն ափսոսանք է հայտնում, որ ժեներալիտետի նախագահը որոշել է չպատասխանել խնդրանքին: Դժվար չէր «այո» կամ «ոչ» ասել»,- ասել է փոխվարչապետը: Նա նշել է, որ Իսպանիայի իշխանությունները չեն ժխտում Կատալոնիայի վարչապետ Կառլես Պուչդեմոնի հետ երկխոսելու հնարավորությունը, սակայն այդ երկխոսությունը պետք է անցկացվի «օրենքի շրջանակում»: