«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սերժ Սարգսյանը Շվեյցարիայում ՀՀ դեսպանատանը

Սերժ Սարգսյանը Շվեյցարիայում ՀՀ դեսպանատանը
16.10.2017 | 22:52

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ Ժնևում Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանն այսօր հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահը նախ հակիրճ ներկայացրել է այցի նպատակը, ավարտված բանակցությունների արդյունքները և ԼՂ հիմնախնդրի լուծման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը, խոսել համահայկական օրակարգի հարցերի և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, անդրադարձել նաև հայրենիքի զարգացման գործում շվեյցարահայ համայնքի կարևոր ներդրմանը՝ նշելով, որ համայնքը, թեև մեծաթիվ չէ, բայց իր կարևոր և առանձնատուկ տեղն ունի սփյուռքահայ համայնքների շարքում:


Հանրապետության նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել շվեյցարահայ գործիչներ Վարդան Սիրմաքեշին և Ալբեր Պողոսյանին: Անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի, բարեգործական և հասարակական ակտիվ գործունեության համար Վարդան Սիրմաքեշը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով, Ալբեր Պողոսյանը՝ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, բարեգործական և հասարակական ակտիվ գործունեության համար՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:


Նախագահը շնորհակալություն է հայտնել շվեյցարահայ գործիչներին իրենց հայրենանվեր գործունեության համար և մաղթել հաջողություններ հետագա բոլոր նախաձեռնություններին:

Դիտվել է՝ 961

Մեկնաբանություններ