Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Միսս Հայաստան-ազգային գործակալության» հայտարարությունը

«Միսս Հայաստան-ազգային գործակալության»  հայտարարությունը
17.10.2017 | 06:59

«Միսս Հայաստան-ազգային գործակալություն» ՀԿ-ն, որը «Միսս Հայաստան», «Միսս Արմենիա», «MISS ARMENIA» ապրանքային նշանների միակ և բացառիկ իրավատերն է, և որին պատկանում է նույնանուն ապրանքային նշանների օգտագործման և ազգային մրցույթի կազմակերպման և անցկացման բացառիկ իրավունքը, հիմք ընդունելով կազմակերպության խորհրդի 2017 թվականի սեպտեմբերի 29-ի նիստում միաձայն ընդունված որոշումը, հայտարարում է, որ
ա) 2017 թվականի սեպտեմբերի 24-ին «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի կազմակերպած և անցկացրած «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթը համարում է ապօրինի,
բ) չի ճանաչում «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի կազմակերպած և անցկացրած «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի «Միսս Հայաստան» և այլ անվանակարգերի տիտղոսակիրներին` նրանց հավասարեցնելով «Միսս Հայաստան» ազգային մրցույթի կանոնակարգով սահմանված որակազրկված տիտղոսակիրներին, համարելով, որ «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի կազմակերպած և անցկացրած մրցույթի «Միսս Հայաստան» և այլ անվանակարգերի տիտղոսակիրները չեն կարող համարվել օրենքի պահանջներին համապատասխան ընթացակարգով ընտրված հաղթող կամ տիտղոսակիր, հետևաբար նաև չեն կարող ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը գեղեցկության և նրբագեղության միջազգային մրցույթներին` որպես ազգային մրցույթի հաղթող կամ այլ տիտղոսակիր:

Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ