Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՄԱԿ-ը Փհենյանի դեմ պատժամիջոցները խախտող չորս նավերի արգելել է աշխարհի որևէ նավահանգիստ մտնել

ՄԱԿ-ը Փհենյանի դեմ պատժամիջոցները խախտող չորս նավերի արգելել է աշխարհի որևէ նավահանգիստ մտնել
17.10.2017 | 18:20

ՄԱԿ-ը Հյուսիսային Կորեայի դեմ կիրառված ներմուծման և արտահանման պատժամիջոցները խախտող 4 նավերի արգելել է աշխարհի որևէ նավահանգիստ մտնել: ՄԱԿ պատժամիջոցների կատարման հանձնաժողովի պատասխանատու Հյու Գրիֆիթսը Նյու Յորքում ճեպազրույցի ժամանակ ասել է, որ արգելքն ուժի մեջ է մտել անցյալ հինգշաբթի:

Արգելքը վերաբերում է Petrel 8, Hao Fan 6, Tong San 2 և Jie Shun նավերին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը օգոստոսին բանաձև է ընդունել, որն արգելում է Հյուսիսային Կորեային ածուխ, հանքաքար և ծովամթերք արտահանել՝ ի պատասխան Փհենյանի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկմանը: ԿԺԴՀ-ում 6-րդ միջուկային փորձարկումից հետո սեպտեմբերին ընդունվեց պատժամիջոցների հերթական փուլը:

Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ