WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժը 20 000 եվրո է առաջարկում տեղեկությունների համար, որոնք կօգնեն Մալթայում սպանված լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի մահվան հանգամանքները բացահայտելու հարցում:
Մալթայի իշխանությունների կապերի մասին գրած լրագրող և բլոգեր Դաֆնե Կարուանա Գալիցիան սպանվել է իր ավտոմեքենայում՝ պայթյունի հետևանքով: Միջադեպը տեղի է ունեցել նրա տան մոտ: Լրագրողը զբաղվել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի և նրա երկու օգնականի դեմ հետաքննությամբ՝ ուսումնասիրելով նրանց կապերը Պանամայի օֆշորների հետ, անձնագրերի վաճառքը և Ադրբեջանի իշխանություններից գումարներ ստանալը:
«Ինձ սարսափելի զայրացրել է, որ մալթացի լրագրող և բլոգեր Դաֆնե Կարուանա Գալիցիան սպանվել է ռումբի միջոցով, և ես առաջարկում եմ 20 հազար եվրո վարձատրություն տեղեկության համար, որը կօգնի գտնել մարդասպաններին»,- գրել է Ասանժը: