ԵՄ ԱԳ նախարարները պաշտպանում են Իրանի հետ միջուկային համաձայնությունը: Նրանք զգուշացրել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ համաձայնագիրը չեղարկելու սպառնալիքները վտանգի տակ են դնում Հյուսիսային Կորեայի հետ համաձայնության հասնելու ջանքերը։
ԱՄՆ նախագահը անցած շաբաթավերջին կոչ է արել Կոնգրեսին խստացնել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ: Թրամփը չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ միջուկային ծրագրի շուրջ Իրանի և 6 գերտերությունների միջև 2015-ին ստորագրված համաձայնագրից: