Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ժան Ասելբորն. ԵՄ-ն պատրաստ չէ դադարեցնել Թուրիքայի հետ բանակցությունները

Ժան Ասելբորն. ԵՄ-ն պատրաստ չէ դադարեցնել Թուրիքայի հետ բանակցությունները
17.10.2017 | 18:28

Եվրամիությունը դեռ պատրաստ չէ իր նախաձեռնությամբ դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները` հայտարարել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը: «Այսօր քննարկման ժամանակ ներկայացվել են երկու դիրքորոշումներ։ ԵՄ-ում տիրապետող դիրքորոշումն է, որ մենք չպետք է այրենք կամուրջները»,- ասել է Ասելբորնը:


Նրա խոսքով` «Թուրքիայում կան քաղաքներ, օրինակ, Իզմիրը, որ չեն հետևում Թուրքիայի նախագահի դիրքորոշմանը և ընդդիմադիրներ են»։ «Թուրքիայի քաղաքացիների կեսը հանրաքվեում «այո» չի քվեարկել, պետք է երկխոսության միջոցները պահպանել։ Բայց մենք դա անում ենք ոչ այն պատճառով, որ Էրդողանի քաղաքականությունը մեզ դուր է գալիս»,- նշել է Ասելբորնը: Նրա խոսքով՝ «այս պահին ամեն ինչ արգելափակված է. ընդլայնման գործընթացը, Մաքսային միության մասին համաձայնագիրը, վիզային հարցը»:

Դիտվել է՝ 794

Մեկնաբանություններ