Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը Վարշավայում քննադատել է ԵՄ-ին

Էրդողանը Վարշավայում քննադատել է ԵՄ-ին
18.10.2017 | 09:24

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Վարշավայում կրկին քննադատել է Եվրամիությանը` կոչ անելով՝ արագացնել Թուրքիայի անդամակցության գործընթացը: Նա պնդել է, թե Բրյուսելը չի կատարում Անկարայի առջև ստանձնած պարտավորությունները: «Ես մշտապես ասել եմ՝ մեզ տեղյակ պահեք: Եթե մտադիր չեք, որ Թուրքիան դառնա ԵՄ անդամ, զուր մի վատնեք մեր ժամանակը»,- հայտարարել է Էրդողանը:

Լեհաստանի նախագահը հույս է հայտնել, որ 2005-ից Անկարայի հետ սկսված բանակցություններն ի վերջո կավարտվեն ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցությամբ: ԵՄ-ում ոչ բոլորն են համակարծիք այս հարցում: Կառույցի առաջատար մի քանի պետություններ, այդ թվում՝ Գերմանիան և Ավստրիան, հայտարարում են, որ Էրդողանի «բռնապետական կառավարման օրոք» Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ անդամ: Ակնկալվում է, որ այս հարցը կքննարկվի ԵՄ գագաթնաժողովում:

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ