Հոկտեմբերի 18-19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կլինի Բրյուսելում՝ մասնակցելու Եվրոպայի հայկական 4-րդ համաժողովին: Բրյուսելում նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ։