Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանձնառությունը

ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանձնառությունը
18.10.2017 | 13:23

ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունը հույս է հայտնում, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների պայմանավորվածությունը իր արտացոլումը կգտնի ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորելու ուղղությամբ ձեռնարկվելիք կոնկրետ քայլերում: «Մենք գոհունակությամբ ենք արձանագրում նախագահների պատրաստակամությունը և հանձնառությունը բանակցային գործընթացը աշխուժացնելու և շփման գծում լարվածությունը թուլացնելու համար լրացուցիչ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ»` հայտարարել է ԵԱՀԿ-ի նախագահության խոսնակը:

«Ընդգծելով, որ ԵԱՀԿ-ի նախագահությունը ուշադրությամբ հետևել է Մինսկի խմբի նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Ժնևում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպմանը՝ կառույցը հայտարարում է՝ կողմերի ջանքերի առանցքը պետք է խաղաղություն ծրագրելը լինի: ԵԱՀԿ գործող նախագահը, որ ներկայացված է իր անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի միջոցով, ԵԱՀԿ նախագահությունն ընդգծում են շարունակական պատրաստակամությունը՝ առաջ մղելու բոլոր կողմերի խաղաղության ջանքերը»,- ասված է ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ