Հոկտեմբերի 24-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կգա Հայաստան։ Նրա այցը կազմակերպելու նպատակով հատուկ չվերթով Հայաստան են ժամանելու Մեդվեդևի անվտանգության, արարողակարգի և մամուլի ծառայության աշխատակիցները։
«Մեր տեղեկություններով` Դմիտրի Մեդվեդևը Հայաստան կժամանի հոկտեմբերի 24-ին` մասնակցելու 24-25-ին Երևանում տեղի ունենալիք ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների նիստին, կլինեն ոչ միայն ընդլայնված կազմով նիստեր, այլև առանձնազրույցներ Կարեն Կարապետյանի և մյուս վարչապետների հետ: Նախատեսված է նաև Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդև հանդիպում: