«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնացել է ահաբեկչական ակտեր իրականացնել 2018-ին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ։ Համացանցում հայտնված լուսանկար-կոլաժում պատկերված է աշխարհի առաջնության խորհրդանիշը, որի վրա ռուսերեն գրված է՝ «սպասեք մեզ»: