Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ինչպես է Ադրբեջանը գնում եվրոպացիներին

Ինչպես է Ադրբեջանը գնում եվրոպացիներին
18.10.2017 | 13:30

Արիֆ Մամադովը ռիսկի չի դիմում։ Երբ 53-ամյա ադրբեջանցին հանդիպում է այլ ադրբեջանցիների, ոչինչ չի խմում ու չի ուտում։ Երբ հայրենակիցները ժամանում են Բրյուսել, նա հարգալից ընդունում է իրեն նվեր բերված սնունդն ու ըմպելիքները, հետո թափում է։ Նույնիսկ եթե բերողներն իր բարեկամներն են, այդ մթերքների հետ ինչ-որ մեկը կարող էր աշխատած լինել, գրում է Aftenposten-ը: Երկար տարիներ Մամադովը ռեժիմի մաս է եղել՝ աշխատելով Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի դեսպան։ Այնտեղ էլ ամեն ինչ սկսեց։ 2009-ի հոկտեմբերի 1-ին Թյորբյորն Յագլանդը դարձավ կազմակերպության գլխավոր քարտուղար։ Մամադովն անմիջապես եկավ նորվեգացու ստրասբուրգյան գրասենյակ։ Նա այլևս չէր կարող տեսնել, թե ինչպես է իր երկիրը կաշառում ԵԽԽՎ-ին: Մամադովը պատմում է, թե զգուշացրել է Յագլանդին, թե ինչպես է աշխատում «խավիարային դիվանագիտությունը» և դա կոռուպցիա է անվանել։ Նա պնդում է, որ Յագլանդին խնդրել է դադարեցնել դա։ Ադրբեջանական ԶԼՄ-ներում նրան դավաճան են անվանում։ Մի քանի անգամ հնչել են «բեռնախցիկը խցկելու, տուն բերելու և բանտ նետելու» սպառնալիքներ։


Ադրբեջանցիները հուսալի համակարգ ունեն, պատմել է Մամադովը Aftenposten-ի թղթակցին, Բրյուսելում կայացած հանդիպմանը։ Նրանք ընտրում են տարեց քաղաքական գործիչների, որ հայրենիքում ապագա չունեն։ Նրանց հեշտ է գնելը։
Նախ այդ գործիչներին հրավիրում են Բաքու՝ համաժողովի։ Օդանավակայանից լիմուզինով տանում են քաղաքի լավագույն հյուրանոց և տեղավորում պենտհաուսի լյուքս համարում։ Նրանց շքեղ կերակրում եմ, բժշկական ապահովագրություն և այլ ծառայություններ տրամադրում։ Մեկնումից առաջ նվեր են տալիս ոսկե ժամացույցներ, ձեռագործ գորգեր և կիլոգրամներով սև խավիար։ Հենց այդ պատճառով էլ առաջացել է «խավիարային դիվանագիտություն» անվանումը։
Մամադովը Յագլանդին պատմել է, որ Ադրբեջանն այդկերպ ազդեցություն է գնում Խորհրդարանական վեհաժողովում։ Յագլանդը հաստատել է 2009-2012-ին կայացած գաղտնի հանդիպումների փաստը, բայց հերքում է, թե լսել է խավիարային դիվանագիտության կամ կոռուպցիայի մասին։ Ստացվում է, թե Յագլանդն ու նախկին դեսպանը ասվածի տարբեր վարկածներ ունեն։ Յագլանդը պնդում է, թե վախեցել է դեսպանի կրկնակի խաղից և չէր կարող ներգրավվել ներքին իշխանական պայքարին, կամ գայթակղվել Ադրբեջանի մասին բացասական ելույթներով, որոնք հետագայում կարող էին օգտագործվել իր դեմ։ Թեև Յագլանդն ասում է, թե ոչինչ չի լսել խավիարային դիվանագիտության մասին դեսպանի հետ զրույցներում, 2012-ին արտահայտվել է այդ կապակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ների հետ զրույցում։ Դրանից անմիջապես հետո Յագլանդը հարցազրույց է տվել The New York Times-ին։ Եվրոպայի Խորհրդի ղեկավարը նշել է, թե կոռուպցիայի դեմ պայքարն իր թիվ մեկ գործն է, սակայն սկզբում պետք է կարգի բերել սեփական տունը։


Aftenposten-ն այդ կապակցությամբ հարցազրույցներ է վարել 50 նորվեգացի և օտարերկրա խորհրդարանականների, պաշտոնյաների, դիվանագետների, կազմակերպությունների և գիտնականների հետ։ Բացի այդ, ծանոթացել են 20 զեկույցներին, զրուցել Ադրբեջանի և Եվրոպայի Խորհրդի 30 ընդդիմադիր գործիչների, իրավապաշտպանների և լրագրողների հետ։ Այդ զրույցները վկայում են, որ նոր անդամ-պետություններն արագորեն միություններ են ստեղծել այլ երկրների հետ, օգտագործել լոբբիստներին։ Բացի այդ, նրանք լայնածավալ խավիարային դիվանագիտություն են վարել։ Արդյունքում, ինչպես պնդում են, հին ժողովրդավարություններն արագորն ճնշվել են։ ԵԽԽՎ նոր անդամ-պետությունների փոփոխման փոխարեն հակառակն է եղել։ Ոչ մի երկիր այդ խաղում Ադրբեջանի պես ճարպիկ չի եղել։
Եվրոպայի խորհրդի բարձրագույն ղեկավարը կատարվածի մասին լռել է: European Stability Initiative (Gerald Knaus) ուղեղային կենտրոնի աշխատակցի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունների նամակից հետո, Յագլանդը դադարել է լրատվամիջոցներով քննադատել խավիարային դիվանագիտությունը:


Համաձայն ռուս-լեհական Freedom Files գիտահետազոտական ինստիտուտի վերջին զեկույցի՝ պատգամավորները 50- հազարական դոլար են ստացել, որ ակտիվ մասնակցեն քննարկումներին և քվեարկեն այնպես, ինչպես Ադրբեջանն է ուզում:
Եղել են դեպքեր, երբ ռեժիմը 200 հազար դոլար է ծախսել արշավի համար, որի նպատակն է եղել կարևոր պաշտոնում բարեկամաբար տրամադրված գործչին ընտրելը: Ադրբեջանին պաշտպանող մի շարք քաղաքական գործիչներ ԵԽԽՎ-ում առանցքային պաշտոններ են ստացել: Դրանք Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի և Բելգիայի քաղաքական գործիչներն են: Նրանք Ադրբեջանի պետական լրատվամիջոցներին հարցազրույցներ են տվել՝ գովաբանելով երկրին, ժողովրդավարության առաջընթացը և նախագահ Ալիևին՝ որպես խոշոր պետական գործչի: Ինչո՞ւ էր Ադրբեջանը գնում ազդեցությունը: Ընդդիմադիր քաղաքական գործիչները և իրավապաշտպանները հաստատում են, որ ռեժիմի համար կարևոր է ցույց տալ, որ Արևմուտքում լայն աջակցություն ունի: Բացի այդ, այս կովկասյան պետությունն ակտիվ աշխատում է, որ ԵՄ կարևոր դաշնակցի դիրքում լինի: Վերջին տարիներին Ադրբեջանը Իտալիայի իշխանությունների և ԵՄ-ի հետ բանակցություններ է վարում Անդրադրիատիկ գազամուղի շուրջ, որը պետք է 4 հազար կիլոմետր ձգվի՝ Բաքվից միչև Իտալիայի Պուլյա քաղաք: Եվրոպայի խորհրդի սուր քննադատությունը կարող է վտանգի ենթարկել 40 միլիարդ եվրո արժողությամբ նախագիծը:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ