ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դադարեցնել Ամերիկան հայտնագործած Քրիստաֆոր Կոլումբոսի հուշարձանների ապամոնտաժումը:
«Դա պետք է դադարեցվի, սա մեր ժառանգությունն է»,- ասել է Թրամփը` մեկնաբանելով հուշարձանների քանդումը: ԱՄՆ ձախակողմյան քաղաքական ուժերը ձգտում են ոչնչացնել Կոլումբոսի հուշարձանները` հայտարարելով, որ Ամերիկայի հայտնագործումը եվրոպացիների կողմից 1492-ին հանգեցրել է բնիկ հնդկացիների ցեղասպանությանը: Օգոստոսի վերջին անհայտ անձինք հանել էին Կոլումբոսի արձանը Նյու Յորքի նահանգում, որից հետո ձախերն առաջարկել էին ընդհանրապես հանել Կոլումբոսի բոլոր արձանները ԱՄՆ տարբեր քաղաքներում: