Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մոլորակի 2,5 հազար մեծահարուստների կարողությունը հավասարազոր է 150 երկրների ընդհանուր ՀՆԱ-ին

Մոլորակի 2,5 հազար մեծահարուստների կարողությունը հավասարազոր է 150 երկրների ընդհանուր ՀՆԱ-ին
18.10.2017 | 14:17

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) ներկայացուցիչ Ռիչարդ Կոլոջը, ներկայացնելով «Կյանքը տարբեր աշխարհներում» զեկույցը, մեծ ուշադրություն է դարձրել սոցիալ-տնտեսական անհավասարության խնդրին: «Այսօրվա դրությամբ աշխարհի 2,473 միլիարդատերերի ընդհանուր կարողությունը հավասարազոր է 2015-ին աշխարհի բոլոր երկրների 4/5-ի ՀՆԱ-ին»,- ասել է Կոլոջը: UNFPA-ի զեկույցում նշվում են «Wealth-X» վերլուծական ընկերության տվյալները, որը գնահատել է աշխարհի բոլոր միլիարդատերերի ֆինանսական ակտիվները` ավելի քան 7,7 տրիլիոն դոլար:

«Սա նշանակում է, որ մինչ որոշ արտոնյալ ընտանեկան տնտեսություններ տնօրինում են միլիարդավոր դոլարներ, հարյուր միլիոնավոր ընտանիքներ գոյատևում են օրը մոտ 1,25 դոլարով»,- բացատրել է ՄԱԿ ներկայացուցիչը: Ռիչարդ Կոլոջը նշել է, որ պետությունների միջև անհավասարությունն «ընդհանուր առմամբ նվազում է», սակայն «աճում է երկրների ներսում, հատկապես զարգացող երկրներում»: 2008- 2013-ին 34 երկրներում աճել է սոցիալական խզումը, բնակչության ամենահարուստ 60 %-ի եկամուտը ավելի արագ է աճում, քան մյուս բնակիչների եկամուտները: Չափից ավելի մեծ խզումը հարուստների և աղքատների միջև բերում է ակնհայտ բացասական հետևանքների սոցիալ-տնտեսական բոլոր առումներով: UNFPA-ի զեկույցի հրապարակումը համընկել է աղքատության հաղթահարման միջազգային օրվա հետ, որը նշվել է հոկտեմբերի 17-ին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այս օրվա կապակցությամբ տեսանյութում նշել է, որ աշխարհում 800 միլիոն մարդ գտնվում է աղքատության շեմին:

Դիտվել է՝ 865

Մեկնաբանություններ